«Յունիբանկ»-ը նվիրատվություն է արել Պոլիտեխնիկի մանկապարտեզին

«Յունիբանկ»-ը նվիրատվություն է արել Պոլիտեխնիկի մանկապարտեզին

Օրերս ՀԱՊՀ մանկապարտեզի կարիքների համար «Յունիբանկ»-ը (վարչության նախագահ՝ Մեսրոպ Հակոբյան) անհատույց նվիրատվություն է արել, որում ներառված են 90 մանկական մահճակալ և ներքնակ, 120 հանդերձապահարան, 4 կասկադ գրապահարան և 4 հատ տնակ-խաղալիքների պահարան:  Նվիրատվության շնորհիվ  ՀԱՊՀ մանկապարտեզի սաները այսուհետև իրենց առօրյան կանցկացնեն ավելի հարմարավետ պայմաններում, որի համար Պոլիտեխնիկական համալսարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը: