Պոլիտեխնիկական համալսարանի թիմերը կմասնակցեն մանկական ինժեներական թիմերի «Кванториада» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին

Պոլիտեխնիկական համալսարանի թիմերը կմասնակցեն մանկական ինժեներական թիմերի «Кванториада» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին

425 դպրոցականներ Ռուսաստանից և արտերկրից՝ այդ թվում նաև Իսպանիայից, Ռումինիայից, Էստոնիայից, Հայաստանից և Ղազախստանից կմրցեն հետևյալ 10 ուղղություններով՝ «Гибкая электроника», «Инструменты редактирования генов», «Оптимальный захват», «Психоэмоциональный тренажер», «Бесшовный навигатор», «Умная энергетика», «Трансформируемый модуль космической станции», «Аэротакси», «Канатная дорога», Low Cost High Tech.

Մանկական ինժեներական թիմերի «Кванториада» միջազգային մրցույթը-դա թիմային մրցույթ է բոլոր այն երեխաների և պատանիների համար ովքեր հետաքրքրվում են ստեղծագործ ինժեներությամբ և գյուտարարությամբ Ռուսաստանում և այլ երկրներում: Առաջանդրանքների կատարումը մասնակիցներից պահանջում է իրական ինժեներական և գիտահետազոտական  ձիրք, լայն միջառարկայական գիտելիքներ և ստեղծագործ մոտեցում:

Սա ոչ ավանդական օլիմպիադա  կամ մրցույթ է. Բացակայում են անձնական թեստերը, աշխատանքն իրականացվում է նախագծային ֆորմատով, իսկ հաղթող կհանդիսանան, բոլոր այն թիմերը, որոնք կկարողանան հաղթահարել թրեքում տրված խնդրի սահմանափակումները:

Հեռավար ընտրական փուլի արդյունքում մասնակից թիմերը մշակել են նախագծեր՝ համաձայն ընտրած ուղղության և ներկայացրել մասնակցության հայտեր:

Ընտրական փուլում մասնակցել են ավելի քան 60000 երեխաներ Ռուսաստանի դաշնության բոլոր շրջաններից և 15 արտասահմանյան երկրներից, սակայն եզրափակիչ փուլում մասնակցում են 450-ը: Եզրափակիչ փուլ դուրս են եկել, բոլոր այն թիմերը, որոնք մշակել են հաջող նախագծեր: Եզրափակիչ փուլի ընթացքում նրանք պետք է լրամշակեն իրենց նախագծերը համաձայն նոր, անսպասելի պահանջների, որոնք հայտնի կդառնան միայն եզրափակից փուլի առաջին օրը: Մասնակիցները կունենան երեք աշխատանքային օր համապատասխան աշխատանքային միջավայրում, երբ իրենք ինքնուրույն (առանց ղեկավարների օգնության) կբարելավեն ստեղծված մոդելները: Հաղթող թիմեր կդառնան բոլոր այն թիմերը, որոնց սարքը կաշխատի նոր պայմաններում, իսկ բացարձակ հաղթող կճանաչվի այն թիմը, որը կմշակի օպտիմալ լուծում և կցուցադրի լավագույն տեխնիկական բնութագրեր:

Մրցույթի մասնակիցները կիրականացնեն իրենց նախագծերի եզրափակիչ փորձարկումները և նկերկայացնեն այն ժյուրիին և ՌԴ-ի առաջին դեմքերին: Մասնակիցների համար նախատեսված է նաև խիտ մշակութային և գիտական ծրագիր:

Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՊՀ, ՀԱՃԼ) երկու թիմեր լավագույնս հաղթահարելով հեռավար ընտրական փուլը, առաջատարի կարգավիճակով մասնակցում են միջազգային մրցույթին, որտեղ ներկայացնում են իրենց նախագծերը «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղություններով: ՀԱՊՀ, ՀԱՃԼ թիմերն արդեն երկրորդ տարին են մասնակցում միջազգային մրցույթին: 2018 թվականին մասնակից երեք թիմերն էլ իրենց կատեգորիաններում ճանաչվել էին լավագույնը:

Մրցույթի մասին մանրամասն ինֆորմացիան՝ http://iccet.ru/ կայքում:

8112 | 011710041 | 010520345