Պոլիտեխնիկցիները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են «Երիտասարդական ինովացիոն ճամբարին»-ին

Պոլիտեխնիկցիները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են «Երիտասարդական ինովացիոն ճամբարին»-ին

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության Իվանովսկի շրջանում մեկնարկել է «Кампус молодежных инноваций» 12 օրյա ճամբարը: Ճամբարը նվիրված է տեխնիկական ինովացիոն կրթությանը, որին մասնակցում են ավելի քանի 160 աշակերտներ Ռուսաստանից և այլ երկրներից:

Ճամբարի կազմակերպիչներն է Իվանովսկի շրջանի մանկական «Кванториум.Новатория» տեխնոպարկը:

Ճամբարի մասնակցում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների թիմը՝ Ազատուհի Ուլիկյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ ճամբարի մասնակիցներն անցել են մրցույթային ընտրություն:

Ճամբարի մասնակիցներն ունեն հագեցած օրակարգ:  «Кампус молодежных инноваций» կրթական հարթակ է, որը նպատակ ունի երիտասարդների մոտ զարգացնելու ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտները: Ստեղծել առանձնահատուկ կրթական միջավայր, որը կօգնի երեխաներին ձեռք բերել փորձ և կոմպետենցիաներ՝ պահանջված թվային գլոբալ աշխարհում: Այն շարունակական կրթության շատ կարևոր բաղադրիչ է, որը բնորոշվում է միջ-մշակությանին միջավայրով՝ կողմնորոշված դեպի հիմնական տրենդները և շուկայի պահանջները:

Նշենք, որ ճամաբարն անցնում է երկու հիմնական ուղղություններով՝ «Խելացի քաղաք» և «Տեխնոլոգիական ձեռներեցություն»:

Մասնակիցների հետ այդ օրերի ընթացքում կաշխատեն ավելի քան 15 էքսպերտներ, տարբեր ուղղվածություններով՝ ռոբոտոտեխնիկա, արտադրական դիզայն, բարձր տեխնոլոգիաներ, աէրոտեխնոլոգիաներ, IT-տեխնոլոգիաներ,լրացված և վիրտուալ իրականություն, Էմոցիոնալ ինտելեկտ, հաղորդակցություն, կրիտիկական մտածողություն, մարկետինգ, բիզնես պլանավորում և նախագծային գործունեություն:

Կարևորելով գաղափարից արտադրանքի վերափոխման գործընթացը, միջոցառման գործընկեր ընկերությունները (Мегафон, Нейрософт, Mytona, IT-Studio, Mail. group, illuminator, Риат, Типография А-гриф), ձևակերպել են խնդիրներ ճամբարի մասնակիցների համար՝ ակնկալելով հետաքրքիր լուծումներ:

Ճամբարի ավարտին մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերը «Խելացի քաղաք» և «Տեխնոլոգիական ձեռներեցություն» թրեքերում:

Լավագույն լուծումներ ներկայացրած թիմերը կստանան աջակցություն գործընկեր կազմակերպություններից:

Ճամբարի մասին մանրամասն ինֆորմացիոն http://kvantorium37.ru/ կայքում:

Մեր թիմին մաղթենք հաջողություն և հետևենք մեր ճամբարականների օրագրին:

8112 | 011710041 | 010520345