Պոլիտեխնիկի Ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Արարատ Ղոչիկյանը

Պոլիտեխնիկի Ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Արարատ Ղոչիկյանը

Դեկտեմբերի 10-ին ՀԱՊՀ Ռեկտորատի նիստը սկսվեց մեծարման հերթական հաճելի արարողությամբ: ՀԱՊՀ Ռեկտորատը, արժանվույնս գնահատելով պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանի ավելի քան 50-ամյա անբասիր գործունեությունը համալսարանում, նրա մեծ վաստակը ուսանողների ֆիզիկական դաստիարակության և ուսանողական սպորտի զարգացման գործում՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով: Ներկաները Ա․Ղոչիկյանին մաղթեցին ամենայն բարիք և հաջողություններ:

Տեղեկացնենք որ օրեր առաջ ՀԱՊՀ թիմը «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր»-ում ճանաչվել էր հաղթող (3-րդ հորիզոնական)  և արժանացել գումարային պարգևի։

010 52 03 45