Կայացավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Կայացավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստ` Հովիկ Մուսայելյանի  նախագահությամբ:

Հ․ Մուսայելյանը ներկայացրեց օրակարգը, որը հաստատվեց քվեարկությամբ։

Օրակարգային առաջին «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների» ինստիտուտի ստեղծման մասին  հարցով հանդես եկավ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը՝ ներկայացնելով ամփոփ տեղեկատվություներկու ֆակուլտետների մասին և ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշումը: Հարցի վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդը որոշեց հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների» ինստիտուտի ստեղծումը  հետևյալ կառուցվածքով. ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ու «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետները միաձուլման ձևով վերակազմակերպել` ձևավորելով ուսումնական նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ «Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» անվամբ ինստիտուտ՝ վերջինիս կազմում իրենց հաստիքային կացմերով: Ինստիտուտն իր մեջ կներառի  Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ, Քիմիա – կենսա և բնապահպանական տեխնոլոգիաներ, Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանություն, Մետալուրգիա և  նյութագիտություն ամբիոնները, ինչպես նաև «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորը,  ինչպես նաև ֆակուլտետների կազմում գործող Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ, Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա, Գյուղատնտեսական էունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում, Նյությագիտություն և մետալուրգիա, Ռենտգենակառուցվածքային հետազոտություններ բազային գիտահետազոտական լաբորատորիաները:

Որոշվեց, որ «Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի գործունեությունը սկսել 2020թ. մարտի 1-ից՝ սահմանելով ինստիտուտի տնօրենի 1 և փոխտնօրենի 2 հաստիք:

Որոշվեց նաև մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում իրականացնել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները.  «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ու «Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաներ» ամբիոնները միավորման ձևով վերակազմակերպել «Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» նոր ամբիոնը՝ վերջինիս գործառույթում ավելացնելով «Քիմիական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը՝ ԷԷ ինստիտուտի «Բնապահպանություն և կենսագործունեության անվտանգություն» սեկտորից տվյալ դասընթացի անջատման ճանապարհով:

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնը վերանվանել «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի՝ վերջինիս գործառույթում ավելացնելով «Մետալուրգիա», «Մեքենաշինություն և նյութերի մշակում», «Մեքենագիտություն», «Մեքենաշինություն և չափագիտություն», «Տրանսպորտային համակարգեր», «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա», «Նյութագիտություն և նոր նյութերի մշակում» մասնագիտությունների ուսումնական պլաններով նախատեսված Բնապահպանություն առարկայի դասավանդումը՝ ԷԷ ինստիտուտի «Բնապահպանություն և կենսագործունեության անվտանգություն» սեկտորից տվյալ դասընթացի անջատման ճանապարհով:

Օրակարգային հաջորդ հարցը ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի ստեղծման մասին էր, որը ներկայացրեց ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը: Որոշվեց հավանություն տալ կենտրոնի ստեղծմանը՝ 4 հաստիքով:

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ լուծարվեց «Ուսանողական սննդի, սպորտի, հանգստի և մշակույթի զարգացման ծրագրերի» բաժինը՝ 3,5 հաստիքով:

Նիստում Գ. Վարդանյանը ներկայացրեց նաև ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության «Ծրագրավորման և էլեկտրոնային համակարգերի սպասարկման» և «Տեղեկատվական համակարգերի և ցանցերի սպասարկման» բաժինների լուծարման մասին Գիտխորհրդի որոշումը: Նա նշեց,  որ  փոփոխությունը կարող է իրավիճակային լուծում հանդիսանալ առկա խնդիրների համար: Հարցի վերաբերյալ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Բ. Ենգիբարյանի առաջարկությամբ մինչև հաջորդ նիստը Խորհուրդը կքննարկի տվյալ վարչությունը առաջատար դարձնելու բոլոր օպտիմալ տարբերակները և կներկայացնի հաջորդ նիստում՝ մանրամասնորեն քննարկելու պայմանով:

Օրակարգային հաջորդ հարցով հանդես եկավ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը՝ առաջարկելով հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի կանոնադրությունը (նոր խմբագրությամբ)։ Նոր կանոնադրությունը հաստատվեց, սակայն հարցը բաժանվեց մասերի և առաջարկվեց հաջորդ նիստին դիտարկել Վանաձորի և Գյումրու մասնաճյուղերում ինստիտուտային կառույցի ձևավորման հետ կապված հարցերը, ինչպես նաև հարցը ներառել ՀԱՊՀ Ստրատեգիական պլանում:

Խորհուրդը հաստատեց նաև  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու (բացառությամբ քոլեջի ժամային դրույքաչափերի) վերաբերյալ առաջարկությունը և ՀԱՊՀ հաստիքացուցակը՝ ըստ հավելվածի:

Հավանություն տրվեց նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2020թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվին:

Այլ հարցերի շրջանակում ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը Խորհրդին առաջարկեց  Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալի հաստիքը վերանվանել պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավարի: Առաջարկն ընդունվեց Հոգաբարձուների խորհրդի կողմից և հաստատվեց:

010 52 03 45