All4R&D նախագծի աշխատանքային հանդիպում Ռուհրի համալսարանում

All4R&D նախագծի աշխատանքային հանդիպում Ռուհրի համալսարանում

Սույն թվականի դեկտեմբերի 1-4-ը Ռուհրի համալսարանում (Բոխում) տեղի ունեցան ERASMUS+ All4R&D ծրագրի երկրորդ աշխատանքային և համակարգողների հանդիպումները:

Ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի առաջին տարվա ընթացքում նախագծի մասնակից համալսարանների կողմից իրականացված գործառույթները, հետազոտական և զարգացնող միավորների ստեղծման կարգավիճակը, արդեն իսկ ձեռք բերված գործընկերական հարաբերույթունները, մշակված մեթոդաբանությունները և զարգացման ուղղիները:

Միջոցառմանը ՀԱՊՀ-ի կողմից մասնակցում էին ՏՀՏԷ ինստիտուտի «Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման» ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը և ՏՀՏԷ ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը:

All4R&D ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում և Բոսնիա Հերցոգովինայում hամագործակցային, ազատ  և նորարարական  հարթակի միջոցով  խթանել ակադեմիա – բիզնես համագործակցությունը՝ հանուն հետազոտության  և զարգացման։  Նախագծի տևողությունը 36 ամիս է (2018-2021թթ)։

8112 | 011710041 | 010520345