Պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի Տակեո Կանադեին

Պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի Տակեո Կանադեին

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեին։ Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Տակեո Կանադեի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Տակեո Կանադեին կշնորհվի ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում: Համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

010 52 03 45