«Սոցիալ-քաղաքական գիտություններ» սեկցիայի պլենար նիստում

«Սոցիալ-քաղաքական գիտություններ» սեկցիայի պլենար նիստում

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տարեկան գիտաժողովի  «Սոցիալ-քաղաքական գիտություններ» սեկցիայի պլենար նիստը՝ քաղ.գ.թ., դոց. Ն. Բաղդասարյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին Պոլիտեխնիկական համալսարանի հետ  ամուր գիտակրթական կապեր ունեցող Տամբովի պետական տեխնիկական համալսարանի դոցենտներ Օ. Բոնդարսկայան և Ռ. Գուչետլը:

Տնտ.գ.թ., դոց. Օ. Բոնդարսկայան հանդես եկավ «Տարածաշրջանի ինստիտուցիոնալ կայունությունը» թեմայով զեկուցմամբ:

Առավել հետաքրքրությամբ լսվեց քաղ.գ.թ., դոց. Ն. Բաղդասարյանի «Քաղաքական հոգեբանության էությունն ու առանձնահատ­կություն­ները» թեմայով զեկուցումը:

Զեկուցումներով հանդես եկան նաև տնտ.գ.թ., դոց. Մ. Աղայանը, ասիստենտ Ա. Թադևոսյանը, փ.գ.թ., դոց. Ա. Մելիքյանը, ասիստենտ Ս. Մանթաշյանը:

Նշենք, որ գիտաժողովի զեկուցումների հիման վրա կհրատարակվի «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուն՝  ներառելով գիտաժողովի բաժանմունքների երաշխավորած, գրախոսված և ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից ընդունված նյութերը:

8112 | 011710041 | 010520345