Պոլիտեխնիկում անցկացվեց ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա Հայաստանի դպրոցականների համար

Պոլիտեխնիկում անցկացվեց ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա Հայաստանի դպրոցականների համար

2019 թվականի նոյեմբերի 16-ից 17-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ավագ դպրոցականների համար «Ռոսատոմ»-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ճարտարագիտության Օլիմպիադայի նախընտրական փուլը: Միջուցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ:

Օլիմպիադային մասնակցեցին ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթաքան դպրոցների ավելի քան 200 դպրոցականներ: Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած դպրոցականներին, որոնք հետաքրքրված են ինժեներա-տեխնիկական մասնագիտություններով:

Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստման բնագավառի Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում հիմնական կրթական միջոցառումներից է։