Կմեկնարկի «POLYTECHNIC OPEN 2019» ուսանողական շախմատի անհատական մրցաշարը

Կմեկնարկի «POLYTECHNIC OPEN 2019» ուսանողական շախմատի անհատական մրցաշարը

Մրցաշարը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 4-ին ժամը 13,00 ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք 2-րդ հարկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դահլիճում։ Մրցաշարին կարող են մասնակցել՝ Պոլիտեղնիկի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները և քոլեջի ուսանողները։ Մասնակից տղաները պետք է ունենան շախմատի երկրորդ կամ առաջին մարզական կարգ, իսկ աղջիկները նախընտրելի է, որ ունենան մարզական կարգ։ Մրցաշարը կանցկացվի յուրաքանչյուրին 10-ական րոպե ժամակարգով։ Մրցաշարի արդյունքում ոչ միայն կվորոշվեն հաղթողները այլ նաև կձևավորվեն աղջիկների և տղաների Պոլիտեխնիկի հավաքական թիմերը որոնք Նոյեմբերին կմասնակցեն շախմատի միջբուհական առաջնությանը։ Մրցաշարին մասնակցելու համար պարտադիր է նախորոք գրանցվել հետևյալ հղմամբ: