Հարգելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցել
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» համար կայանալիք մրցույթին:
Մրցույթը նախատեսված է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար ըստ հետևյալ ոլորտների՝
- բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
- բժշկություն.
- հումանիտար գիտություններ.
- հասարակագիտություն.
- ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
- մշակույթ-սպորտ.
- հայագիտություն,
Պահանջվող փաստաթղթային փաթեթը ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ը համապատասխան ինստիտուտի տնօրենին կամ ֆակուլտետի դեկանին: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ համապատասխան ինստիտուտի տնօրինությունից կամ ֆակուլտետի դեկանատից:
«ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2013/09/MAR-1005.pdf