Մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը

Մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատառեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Պոլիտեխնիկցիները նույնպես ներկա են «WCIT 2019»-ին: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական նորարարությունների տաղավարում ներկայացված է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL):

Պոլիտեխնիկի ուսանող Դավիթ Դանիելյանը, իր ընկերների հետ ներկայացնում է «Խելացի քարշակ» ռոբոտը: Պատրաստել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում: Ավտոմատացված սայլակը, նախատեսված է օդանավակայնների համար: Այսինքն մարդիկ կարող են օդանավակայնում վարձել սարքը, իրենց բեռը թողնել ռոբոտին և ուղակի քայլել՝ չիպը գրպանը դնելով: Ռոբոտը ավտոմատ կերպով հետևելու է օգտատիրոջը: Սարքմ ունի հավելյալ ֆունկցիաները. USB` որով կարելի է լիցքավորել տարբեր սարքեր, ջերմակարգավորման հնարավորություն, որով կարելի է սառեցնել կամ տաքացնել ուտելիքը, կշեռք՝ ուղեբեռը կշռելու համար: Բեռը գողանալու հնարավություն ևս չկա, եթե օտար մեկը մոտենա անմիջապես միանում է ազդանշանային համակարգը:

Պոլիտեխնիկի մեկ այլ ուսանող Անդրանիկ Ոսկանյանը համաժողովի ցուցասրահում հետքարքվողներին ներկայացնում է խողովակի միջով անցնող ռոբոտ, որը կարողանում է անցնել 11-20 սմ տրամագիծ ունեցող ցանկացած խողովակով և տեսախցիկի միջոցով նկարել մինչև 4K վիդեո և ուղարկել այդ ինֆորմացիան իրեն կցված սարքին՝ հեռախոսին կամ համակարգչին: Խողովակների վնասման դեպքում շատ հեշտ կլինի սարքի միջոցով դրանք վերանորոգել՝ առանց ժամանակի, ռեսուրսների և գումարի վատնման:

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները համակարգող Ամալյա Մխիթարյանի խոսքով համաժողովի անցկացումը Երևանում միարժեք դրական է գնահատվում, քանզի մեզ նման փոքր երկրի համար շատ կարևոր է նման մասշտաբի համաժողովների հյուրընկալումը: «Այսօրինակ համաժողովները մեծ հեռանկարներ են բացում, այն ոլորտներում, որոնց հարում են համաժողովները: Քանզի ՏՏ ոլորտը Հայաստանում մեծ զարգացում է ապրում, ապա համաժողովը կարող է նպաստել հետագա թռիչքային զարգացմանը: Մեր մասնակցությունը համաժողովին դրական կգնահատվի այնքանով, որ հնարավորություն կտա գտնելու նոր գործընկերներ, և երիտասարդների` համալսարանականների արտադրանքը հանել միջազգային շուկա»,-նշեց Ա.Մխիթարյանը: Նրա խոսքով Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները բաց են ցանկացած երիտասարդի համար, ով ցանկանում է զբաղվել տեխնոլոգիաներով:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի ունենում Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։

Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը և դրա նշանակությունը մեր ապագայի վրա։

Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հնդկաստանի Հայդերաբադում:

Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

010 52 03 45