Պոլիտեխնիկում կնքվեց հնգակողմ համագործակցության համաձայնագիր

Պոլիտեխնիկում կնքվեց հնգակողմ համագործակցության համաձայնագիր

Սեպտեմբերի 30-ին, Պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի արտահերթ նիստում,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի,  Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի, «Այբ» կրթական հիմնադրամի, Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և «Լոկատոր» ՓԲԸ միջև կնքվեց հնգակողմ համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են  ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի  ռեկտոր Միխայիլ  Պողոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Լոկատոր» ՓԲԸ տնօրեն Արման Խաչատրյանը, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:

Դեռևս մայիսի 21-ին, երբ Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել էր  Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) պատվիրակությանը, որոշվեց կազմակերպել միջազգային գիտագործնական ֆորում՝ կնքելով լայն համագործակցության համաձայնագիր, որը  հնարավորություն կտա համագործակցել ոչ միայն ֆորումի շրջանակներում, այլև հետագայում ևս՝ նոր,  ամուր հիմք կհանդիսանա փոխադարձ հետաքրքրության ոլորտներում իրականացվելիք միջոցառումների համար:

«Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 16-20-ը, որը տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «ԱՅԲ» դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ:

Այն իրականացվում է գիտատեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով: Ֆորումը միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհի դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաև խթանելու հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրության առաջացմանը ինժեներական և գիտատեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Այն կազմակերպվում է գիտատեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավման ու համախմբման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով: Այն միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհում դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաև հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրություն խթանելու ինժեներական և գիտատեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Ֆորումը ներառում է հետևյալ երեք ուղղությունները՝

– Գիտական կոնֆերանս. կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտատեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում։

– Հեքըթոն. անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծում։

-Դպրոցական կրթական հարթակ:

Գիտական կոնֆերանսը կբացվի լիագումար նիստով, որի ընթացքում ելույթ կունենան ԱԹՍ ոլորտում հայտնի գիտնականներ և փորձագետներ: Կոնֆերանսը կշարունակվի բաժանմունքներում, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ուսանողները, երիտասարդ գիտաշխատողները, ոլորտի առաջատար մասնագետները: Կոնֆերանսի ուղղություններն են՝

  • ԱԹՍ-երի կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունները։
  • Արհեստական բանականության տեխնոլոգիաները և դրանց կիրառումն ԱԹՍ-ների կառավարման համար:
  • ԱԹՍ-ների կիրառումը զվարճանքների ոլորտում:
  • ԱԹՍ-ների կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:

Լավագույն զեկուցումները կհրապարակվեն գիտական ժողովածուում։

 

***

Հեքըթոնը 36 ժամ տևողությամբ միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները պետք է մշակեն լուծումներ ֆորումի բիզնես գործընկերների առաջադրած խնդիրների համար և նախատիպի տեսքով դրանց ներկայացնեն ժյուրիին՝ գնահատման համար: Հեքըթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն առանց տարիքային կամ որևէ այլ սահմանափակման: Մասնակցության համար կարող են գրանցվել նվազագույնը 2 առավելագույնը 6 անդամից բաղկացած թիմերը: Անհատները նույնպես կարող են ներկայացնել հեքըթոնի մասնակցության հայտ որի հիման վրա նրանց կառաջարկվի միանալ թիմերից որևէ մեկին կամ ստեղծել նոր թիմ այլ անհատ մասնակիցների հետ: Հաղթող ճանաչված թիմերը կարժանան մրցանակների:

Կրթական հարթակում կկազմակերպվեն դպրոցականների ստեղծած գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, վարպետաց դաս՝ «Ինչպես հավաքել անօդաչու թռչող սարք զրոյից» և ցուցադրական ելույթներ «Школы дронов» -ի դասավադողների ու World Skills-ի «ԱԹՍ-ի կառավարում» կատեգորիայի չեմպիոնների մասնակցությամբ: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ինչպես նախատիպային, այնպես էլ օգտագործման համար պատրաստ մոդելները: