Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Հարությունյանը

Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Հարությունյանը

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 17-րդ մասնաշենքի Անդրանիկ Մարգարյանի անվան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը:

Օրակարգում ընդգրկված էր՝ Ուսանողական խորհրդի նախագահի, նախագահության անդամության թեկնածուների, ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամության թեկնածուների և Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուների ընտրության հարցեր:

Ժողովը սկսվեց Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուների առաջադրմամբ:

Որպես նախագահ առաջադրվեց 2017-2019թթ․ ՈւԽ նախագահ Գևորգ Արմենի Հարությունյանը: Ժողովի մասնակիցները ունեցան ելույթներ, հնչեցրին իրենց կարծիքները, նշելով աշխատանքային տարիների, միասնական թիմ լինելու և անձնվիրաբար այս գործին մոտենալու մասին։

Ժողովին ներկաները փակ, գաղտնի քվեարկությամբ՝ միաձայն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախագահ ընտրեցին Գևորգ Արմենի Հարությունյանին։

Օրակարգի համաձայն ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահության անդամության թեկնածուների ընտրությունը նույնպես կայացավ փակ, գաղտնի քվեարկությամբ և առաջադրված թեկնածուները ձայների մեծամասնությամբ ընտրվեցին որպես նախագահության անդամներ։

Նախագահության անդամության ընտրությանը հաջորդեց ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամության թեկնածուների ընտրությունը և ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուների ընտրությունը։ Քվեարկությունից հետո առաջադրված թեկնածուները ձայների մեծամասնությամբ ընտրվեցին համապատասխանաբար խորդուրդների անդամներ։

Քննարկվեցին բազում թեմաներ, որոնք վերաբերվում էին Ուսանողական խորհրդի անցած և հետագաին։ Ժողովի ավարտին ներկաները իրենց շնորհավորական խոսքով ելույթ ունեցան և մաղթեցին բուռն աշխատանքային կյանք մեր Ուսանողական խորհրդին։ Գևորգ Հարությունյանը ևս հանդես եկավ իր շնորհակալական և շնորհավորական խոսքով: