Տեղի կունենա տեղեկատվական հանդիպում DAAD գրասենյակի ներկայացուցիչների հետ

Տեղի կունենա տեղեկատվական հանդիպում DAAD գրասենյակի ներկայացուցիչների հետ

Ս․թ․ սեպտեմբերի 19-ին  ժամը 1500ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտորատի նիստերի դահլիճում նախատեսվում է տեղեկատվական հանդիպում DAAD գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն նոր ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև տեղեկատվություն ամառային դպրոցի վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված  է  ՀԱՊՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:

Հարցերի դեպքում մոտենալ 3329 կամ 3327 սենյակ` Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն: