Հարցազրույցի արդյունքներով դասընթացներին մասնակցելու համար ընտրված Պոլիտեխնիկի ուսանողների ուսուցումը կլինի անվճար

Հարցազրույցի արդյունքներով դասընթացներին մասնակցելու համար ընտրված Պոլիտեխնիկի ուսանողների ուսուցումը կլինի անվճար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը «Բի Ջի սոլուշնս» գործընկեր կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է «Ճարտարագետ ծրագրավորող»-ի մասնագիտական դասընթացներ՝ Պոլիտեխնիկի ուսանողների համար:

Ծրագրում ներառված են հետևյալ բաժինները՝ Microsoft.Net C#, Entity Framework Database, Microsoft Azure և Windows Server համակարգերի կառավարում, Web ծրագրավորում, տվյալների արդյունավետ մշակում և վերլուծություն:

Ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման ու զարգացման նպատակով կազմակերպվելու է արտադրական պրակտիկա: Լավագույն ուսանողները կստանան աշխատանքի հրավեր: Հարցազրույցի արդյունքներով դասընթացներին մասնակցելու համար ընտրված ՀԱՊՀ ուսանողների ուսուցումը կլինի անվճար:

Հայտերը համապատասխան փաստաթղթերով պետք է ներկայացնել ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն մինչև ս.թ. սեպտեմբերի 24-ը: