Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ժամը 1500ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտորատի նիստերի դահլիճում նախատեսվում է տեղեկատվական հանդիպում DAAD գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն նոր ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև տեղեկատվություն ամառային դպրոցի վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված է ՀԱՊՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
Հարցերի դեպքում մոտենալ 3329 կամ 3327 սենյակ` Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն: