Մեկնարկում է «Կյանքի հմտություններ» դասընթացների շարքը

Մեկնարկում է «Կյանքի հմտություններ» դասընթացների շարքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա և Մենեջմենթ Միքս Հայաստան | Management Mix Armenia ընկերությունների հետ համագործակցությամբ սեպտեմբերի 26-ին և 27-ին ժամը 15:00-18:00 իրականացնում են «Երիտասարդների զարգացում» անվճար ծրագրի «Կյանքի հմտություններ» դասընթաց բոլոր համալսարանների ուսանողների և շրջանավարտների համար։

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (6 ժամ)
1. Անհատի կրթական ուղու ուղղորդում և զարգացում՝ հիմնված ոչ միայն իրենց հետաքրքրությունների, այլ նաև տնտեսական գործոնների վրա
2. Անձնական տվյալների (CV) կազմում, որոնք կներառեն փորձառության և որակավորումների նկարագրություն
3. Գործնական կապերի հաստատում և զարգացում՝ բարելավելու կարիերայի ուղին
4. Արտաքին տեսքի և պահվածքի հմտություններ՝
– հարցազրույցի և աշխատանքի ներկայանալու լավագույն փորձը
– գործնական միջոցառումների ներկայանալու լավագույն փորձը
– Անձնական հիգիենա և խնամք
5. Հաղորդակցություն
– Հաղորդակցության մասնագիտական դասընթացներ
– Հանդիպումների և միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով մասնակիցներին, հանդիպման առարկան և կազմակերպությունները
– Առցանց գործունեության կառավարում
* Գործնական և անձնական էջեր
* Բովանդակության ճիշտ կառավարում՝ խուսափելու Ձեզ վրա բացասական ազդեցությունից
* Համապատասխան բովանդակության ընտրություն

Օրերը` սեպտեմբերի 26 և 27
Ժամը՝ 15:00-18:00
Վայրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկալան համալսարան
Գրանցման համար լրացնել հետևյալ հղմամբ ձևաթուղթը՝ shorturl.at/bjoM5

8112 | 011710041 | 010520345