Տեղի ունեցավ Creative Spark ծրագրի առաջին տարվա ամփոփիչ կոնֆերանսը

Տեղի ունեցավ Creative Spark ծրագրի առաջին տարվա ամփոփիչ կոնֆերանսը

Սույն թվականի սեպտեմբերի 2-ից 4-ը, Միացյալ թագավորության Օքսֆորդի համալսարանում տեղի ունեցավ Creative Spark ծրագրի առաջին տարվա ամփոփիչ կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցում էին ՀԱՊՀ-ում իրականացվող երկու ծրագրերի համակարգողներ՝ Ամալյա Մխիթարյանը և Դավիթ Ղազարյանը:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին գործընկեր համալսարանների կողմից իրականացված ծրագրերը և առաջին տարվա վերջնարդյունքները: Տեղի ունեցավ մտքերի և փորձի փոխանակում:

Քննարկվեցին ծրագրի երկրորդ տարվա անելիքները, դրանց իրականացման մեխանիզմները:

Մշակվեցին պլաններ ձեռնարկատիրական կրթության կայուն  ներգրավվածությունը բուհ-ական համակարգում ապահովելու համար:

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

8112 | 011710041 | 010520345