Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը Երևանում

Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը Երևանում

Սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը, որը տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «ԱՅԲ» դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ:

Ֆորումն իրականացվում է գիտա-տեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով: Ֆորումը միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհ-ի դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը: Ինչպես նաև խթանելու հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրության առաջացումն ինժեներական և գիտա-տեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Ֆորումն իր մեջ ներառում է հետևյալ երեք ուղղությունները՝

Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,

Հեքըթոն. անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական պրոբլեմների լուծման համար;

Դպրոցական կրթական հարթակ:

Գիտական կոնֆերանսը կբացվի լիագումար նիստով, որի ընթացքում ելույթ կունենան ԱԹՍ ոլորտում հայտնի գիտնականներ և փորձագետներ: Գիտական կոնֆերանսը կշարունակվի գիտական սեկցիաներում, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ուսանողները, երիտասարդ գիտաշխատողները, ոլորտի առաջատար մասնագետները:

Գիտական կոնֆերանսի թեմաներն են՝

  • ԱԹՍ-երի կիրառումն՝ էկոնոմիկայի տարբեր ճյուղերում հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունները:
  • Արհեստական բանականության տեխնոլոգիաները և նրանց կիրառումն ԱԹՍ-ների ղեկավարման համար:
  • Զվարճանքների արտադրության մեջ ԱԹՍ-ների կիրառումը:
  • ԱԹՍ-ների կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:

Լավագույն զեկուցումները նախատեսվում է հրապարակել առանձին հոդվածների հավաքածույով:

Հեքըթոն- 36 ժամ տևողությամբ միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները պետք է ստեղծեն լուծումներ ֆորումի բիզնես գործընկերների կողմից առաջադրված քեյսերի համար և նախատիպի տեսքով ներկայացնեն ժյուրիի կազմին գնահատման համար: Հեքըթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն առանց տարիքային կամ որևէ այլ սահմանափակման: Մասնակցության համար կարող են գրանցվել նվազագույնը 2 առավելագույնը 6 անդամից բաղկացած թիմերը: Մասնակցել ցանկացող անհատները նույնպես կարող են ներկայացնել հեքըթոնի մասնակցության հայտ: Հայտի հիման վրա նրանց կառաջարկվի միանալ թիմերից որևէ մեկին կամ ստեղծել նոր թիմ այլ անհատ մասնակիցների հետ:

Ժյուրիի կողմից յուրաքանչյուր նոմինացիայում հաղթող ճանաչված թիմերը կարժանան մրացանակների:

Դպրոցական կրթական հարթակում կկազմակերպվեն դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, վարպետաց դաս «Ինչպես հավաքել անօդաչու սարք զրոյից» և ցուցադրական ելույթներ «Школы дронов» -ի դասավադողների և World Skills-ի «ԱԹՍ-ի կառավարում» կատեգորիայի չեմպիոնների մասնակցությամբ: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ինչպես նախատիպային, այնպես էլ օգտատործման համար պատրաստ մոդելները:

Ֆորումի պաշտոնական կայքը՝ http://duav.org/

Ֆորումի բոլոր երեք ուղղություններով մասնակցության հայտերի ընդման ժամկետը սույն թվականի հուլիսի 25-ից սեպտեմբերի 25-ը: