Սեպտեմբերի 1-ից ուսանողները ուսման վարձի վճարումը կարող են իրականացնել ամսական կտրվածքով

Սեպտեմբերի 1-ից ուսանողները ուսման վարձի վճարումը կարող են իրականացնել ամսական կտրվածքով

Հիմք ընդունելով  ՀՀ Ազգային ժողովի կողմից ս.թ. մարտի 27-ին ընդունված ՀՀ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վճարովի հիմունքներով սովորողներին, ցանկության դեպքում, տրվում է ուսման վարձը ըստ ուսումնական տարվա ամիսների վճարման հնարավորության, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է, որ ս.թ. սեպտեմբերի 1-ից ուսանողները, ըստ ցանկության, կարող են ուսման վարձի վճարումը իրականացնել ամսական կտրվածքով:

Ամսական վճարման վերջնաժամկետը սահմանվում է տվյալ ամսվա 15-ը, բացառությամբ ուսումնական գործընթացի ժամանակացույցով հաստատված քննաշրջանային ամսվա, որի համար վճարման վերջնաժամկետը սահմանվում է վերջին քննությանը նախորդող օրը:

Այդ թվում՝ ուսման վարձի ամսական վճարման իրավունքից օգտվելու ցանկություն հայտնած ուսանողների հետ կկնքվի համաձայնագիր՝ ի լրումն հիմնական պայմանագրի:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ինստիտուտների տնօրենությանը և ֆակուլտետների դեկանատներ: