Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար։

Մրցույթին կարող են մասնակցել վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2019 թվականի սեպտեմբերի 06-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժ16։00-ն ներառյալ համալսարանի ընդհանուր բաժին  (Երևան Տերյան 105 3-րդ մասնաշենք,  3203 սենյակ, հեռախոս 010-56-35-20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

 

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (ՀՀ Հանրակրթության մասին օրենքի համաձայն)

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,

դ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

ե) ինքնակենսագրություն (նաև էլեկտրոնային կրիչով)

զ) գիտական աստիճանը և/ կամ կոչումը հավաստող փաստաթղթերի պատճեները (առկայության դեպքում),

է) բուհի ավարտական դիպլոմի կամ դիպլոմների պատճեները,

ը) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների՝ սահմանված կարգով հաստատված ցուցակը, (նաև էլեկտրոնային կրիչով)

թ) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,

ժ) Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի զարգացման իր ծրագիրը (փակ ծրարով և էլեկտրոնային կրիչով)։

 

Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին: