Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ Գիտելիքի օրվա և պոլիտեխնիկական բազմահազարանոց հզոր հանրույթին անդամագրվելու կապակցությամբ:

21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջան է, և այսօր մուտք գործելով մեր երկրի տեխնոլոգիական կրթության առաջատար «Պոլիտեխնիկ»-ը՝ Դուք ստանում եք ժամանակի պահանջներին համահունչ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու բոլոր հնարավորություններն ու կարողությունները:

Դուք դառնում եք ուսանողն այն հաստատության, որն էական դերակատարություն ունի տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական նորաստեղծության ազգային ծրագրերում, հաստատություն որն արագորեն արձագանքում է հասարակության և տնտեսության փոփոխվող կարիքներին ու աշխատաշուկայի պահանջարկին և, որ ամենակարևորն է, հաստատություն, որն անում է ամեն ինչ բարձրորակ կրթության ապահովման համար:

Հուսով եմ, որ առավելագույնս կօգտվեք ընձեռվող այս հնարավորություններից և պոլիտեխնիկցուն բնորոշ պատվախնդրությամբ իրականություն կդարձնեք բոլորիս սպասելիքն ու ակնկալիքը: Մաղթում եմ ձեզ բարի երթ, բազում ու շա­րունակական հաջություններ և ձեռքբերումներ։