ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելեց «Միասնության Ուժ»-ը հավաքի մասնակիցներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելեց «Միասնության Ուժ»-ը հավաքի մասնակիցներին

Օգոստոսի 24-ի երեկոյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հանքավանի մարզաառողջարանական ճամբար`«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Նախարարը ակտիվ զրույց է ունեցել ուսանողների հետ, հնչել են մի շարք ոլորտային հարցեր և տրվել պատասխաններ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը և այլ համալսարանների Ուսանողական խորհուրդների անդամներ։

Իր խոսքում ՈւԽ նախագահ Գ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարին «Միասնության Ուժը-2019» ուսանողական-երիտասարդական հավաքին հյուրընկալվելու համար։

ՀՀ և ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ Հանքավանում օգոստոսի 21-26-ն անցկացվում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այցելել էՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճամբար Հանքավանում:

Опубликовано Давид Даниелян Суббота, 24 августа 2019 г.