«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երևանի Քոլեջի հարգելի դիմորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 09։00-ին, ՀԱՊՀ Տերյան 105 3-րդ մասնաշենքի և Մանանդյան 36 հասցեներում, ինչպես նաև Պոլիտեխնիկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հրապարակվելու են ընդունելության մրցույթի արդյունքները։ Այն դիմորդները, ովքեր ընդգրկված կլինեն ընդունվածների ցուցակում և գործերը հանձնելիս չեն ներկայացրել 9-րդ դասարանի ավարտական վկայականը, ապա պետք է մինչև ս․թ.օգոստոսի 19-ի ժամը 18։00-ին հիմնական կրթության վկայականը ներկայացնեն ՀԱՊՀ Ընդունող Հանձնաժողով (Հասցե` Տերյան 105, 3-րդ մասնաշենք 1-ին հարկ, Հեռ․ 010-52-03-45), հակառակ դեպքում տվյալ դիմորդը չի հրամանագրվի։
Հարգանքով՝
ՀԱՊՀ Ընդունող Հանձնաժողով