Հուլիսի 26-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Քոլեջի «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում», «Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր», «Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Քոլեջի տնօրեն Էլբակ Էլբակյանը, փոխտնօրեն Գրիգորի Բաղրամյանը, ուսանողներ և ծնողներ: Շնորհավորական խոսքով հանդես եկավ բուհի պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, ով հույս հայտնեց, որ քոլեջի տրամադրած գիտելիքների շնորհիվ շրջանավարտները կարող են լավագույնս դրսևորել իրենց հետագա գործունեության մեջ: Շրջանավարտներին ողջունեց նաև քոլեջի տնօրեն Է.Էլբակյանը ՝ նշելով, որ մեծ պատիվ է պոլիտեխնիկցի լինելը, մաղթեց բարի երթ ու մասնագիտական մեծ հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ դեռևս լսելու է նրանց ձեռքբերումների մասին:
Պոլիտեխնիկի Քոլեջի շրջանավարտներին շնորհվեցին դիպլոմներ
