Ստեղծարար միտք-դասընթաց դասավանդողների համար

Ստեղծարար միտք-դասընթաց դասավանդողների համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները համատեղ Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլլի (ChangeSchool) հետ իրականացնում են «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիրը:  «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 28-ից փետրվարի 1-ը ՀԱՃԼ-ում տեղի ունեցավ «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասաընթացը դասավանդողների համար, որը վարում էին Սառա Ջնեսը (City University) և Նիլ Մարշալը (Changeschool):

Դասընթացը նախատեսված էր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի համար և նպատակ ուներ փոխանցելու Բրիտանական թագավորության փորձը ձեռնարկատիրության և դրա դասավանդման ոլորտում:

«Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում ավելի քան 500 ուսանող կստանան ձեռնարկատիրական հմտություններ ինչը և կնպաստի Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը:

Ծրագրի մասին.

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (ՂազախստանՈւզբեկստանՂրղստան), Հարավային Կովկասում (ԱդրբեջանՀայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

Ծրագրի նպատակներն են.

1. Ծրագրում ներգրավված յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն ՄԹ համալսարանների հետ,

2. Ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցանում՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում,

3. Առցանց դասընթացների միջոցով, այդ թվում Զանգվածային բաց առցանց դասընթացների (ԶԲԱԴ) հարթակում ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանում:

Ակնկալվող արդյունքներն են.

  • բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավել ձեռնարկատիրությունը և անգլերենի հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել և զարգացնել իրենց բիզնեսը `աջակցելով ստեղծարար տնտեսությունների զարգացմանը:
  • բարելավել Միացյալ Թագավորությունում և ծրագրային երկրներում գործընկերների միջև համագործակցությունը ` կրթական համակարգերում և ձեռնարկատիրական հանգույցներում կայուն ձեռնարկատիրական հմտությունների զարգացման համար: