«Ստեղծարար միտք» – “BIG IDEA CHALLENGE”

«Ստեղծարար միտք» – “BIG IDEA CHALLENGE”

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվեց 2018թ.-ին մեկնարկած «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիրը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները ծրագիրն իրականացնում են Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլլի (ChangeSchool) հետ համատեղ:

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (ՂազախստանՈւզբեկստանՂրղստան), Հարավային Կովկասում (ԱդրբեջանՀայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

Ծրագրի իրականացման մեկ տարվա ընթացքում ավելի քան 500 ուսանողներ և դասախոսներ, հնարավորություն են ունեցել զարգացնելու իրեն անգլերեն լեզվի իմացության գիտելիքները՝ դառնալով «LearnEnglishSelect» դասընթացի շահառուներ:  Վերապատրաստում են անցել ավելի քանի 30 դասախոսներ: Ավելի քան 600 ուսանողներ ստացել են ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով «Ստեղծարար ձեռներեցության» դասընթացներին:

Հունիսի 6-ին ՀԱՊՀ-ում իրականացված միջոցառման ընթացքում ամփոփվեց «Big Idea Challenge» մրցույթի համալսարանական փուլը և հայտարարվեց ՀԱՊՀ-ն ներկայացնող առավել հետաքրքիր և ստեղծարար գաղափարների տասնյակը:

Իր ձևաչափով առանձնահատոկ «Big Idea Challenge» մրցույթը  հնարավորություն տվեց մասնակիցներին ցուցաբերել իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ստեղծարար մտածելակերպը:

Հաղթող խմբերը հնարավորություն ստացան մասնակցելու  «Big Idea Challenge» մրցույթի երկրորդ՝ ազգային փուլին: Ընտրված գաղափարները կգնահատվեն միջազգային բիզնես-փորձագիտական խմբերի կողմից և հուլիսին կհայտարարվեն ազգային հաղթող խմբերը:

8112 | 011710041 | 010520345