Հուլիսի 27-ին Պոլիտեխնիկի մանկապարտեզում ավարտական հանդես էր, որին ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, մանկապարտեզի վարիչ, հոգեբան-մանկավարժ Նարինե Բախչինյանը, ծնողներ և հյուրեր:
Մանկապարտեզի դահլիճը տոնական տրամադրությամբ էին լցրել ավագ խմբի սաները: Տոնական հանդեսին երեխաները երգում ու պարում, արտասանում էին գեղեցիկ ու մաքուր հայերենով՝ գոհունակություն ու մեծ ուրախություն պատճառելով սիրելի ծնողներին, դաստիարակներին ու բոլոր ներկաներին:
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին և շնորհակալություն հայտնում մանկապարտեզի աշխատակազմին՝ երեխաներին ճիշտ և հայեցի դաստիարակելու համար: