Տեղի կունենա «Հայաստան Ինժեներական շաբաթ» ամենամյա ֆորում – ցուցահանդես

Տեղի կունենա «Հայաստան Ինժեներական շաբաթ» ամենամյա ֆորում – ցուցահանդես
 2019 թ. Հունիսի 24 – 28-ը կանցկացվի «Հայաստան Ինժեներական շաբաթ» ամենամյա ֆորում – ցուցահանդեսը: Ֆորումի ընթացքում կներկայացվեն նորագույն մշակումներ այնպիսի դինամիկ զարգացող ոլորտներում, ինչպիսիք են՝ Ավտոմոբիլային արդյունաբերությունը, 5-րդ սերնդի բջջային կապը (5G), Միկրոէլեկտրոնիկան, Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT), Միլիմետրական տիրույթի ԳԲՀ համակարգերը, Տվյալների գիտությունը և Մեքենայական ուսուցումը:

 

Ֆորումը կներառի հետևյալ թեմաները.

  • Ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման միտումները, ակտիվանվտանգության, ինքնավար և էլեկտրական տրանսպորտային միջոցների համակարգերի մշակման և թեստավորման ժամանակակից մոտեցումները
  • Ռադիո էլեկտրոնային համակարգերի և համալիրների մշակում` ռադարների, ռադիո ազդանշանների մոնիթորինգի և ուղորոշման համար
  • Գերբարձր ինտեգրացիայով միկրոսխեմաների և ինտեգրված պրոցեսորով չիպերի թեստավորման ժամանակակից համակարգեր
  • 5G ցանցերի համար նախատեսված միկրոսխեմաների զարգացման միտումները և դրանց թեստավորման խնդիրները
  • SDR համակարգերի նախագծում LabVIEW և Բաց Կոդով (GNU Radio, RFNoC) ծրագրային միջավայրերում
  • 5-րդ սերնդի բջջային կապի (5G) հետազոտական համակարգերի մշակում
  • Արդյունաբերական IOT
  • Տվյալների գիտությունը և մեքենայական ուսուցումը ճարտարագիտական խնդիրներում
  • Ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ և փորձարարական հարթակներ

Միջոցառման մասնակցույթան գրանցման համար խնդրում ենք այցելել www.engineeringweek.am վեբ-կայք կամ ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374 60) 51 97 10հեռախոսահամարով:

8112 | 011710041 | 010520345