Պոլիտեխնիկը կհամագործակցի Չինական ընկերության հետ

Պոլիտեխնիկը կհամագործակցի Չինական ընկերության հետ

Հունիսի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Չինական խոշոր (Չինաստանի պետական լեռնաերկրաբանական ձեռնարկություն) կազմակերպության հետ: Հանդիպմանը մասնակցում էին Չինաստանի պետական լեռնաերկրաբանական ձեռնարկության Միջազգային ինժեներական բաժնի պետ Քրիստին Մընգը, փոխտնօրեն Վանգ Վեյդոնգը, պետական գլխավոր ինժեներ Ցայ Ճյենշինը, AGH industrial LLC Հայաստանի և Արցախի հանրապետությունների ներկայացուցիչ տնօրեն Արտաշես Հարությունյանը, ինչպես նաև Ը և Մ ֆակուլտետի դեկան Ա.Ֆրանգուլյանը և Ը և ՇՄՊ ամբիոնի վարիչ Ա.Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ հեռանկարային խնդիրներ, որոնք միտված են ոսկու կորզման նորագույն տեխնոլոգիաներին` ցիանիդային կորզումը փոխարինելով այլ քիմիական նյութերով, ինչն էլ կնպաստի շրջակա միջավայրի նվազագույն աղտոտվածությանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներում համագործակցության հուշագրի ստորագրումը՝ ի նպաստ ոլորտի մասնագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման:

010 52 03 45