Պոլիտեխնիկում ընթանում է «Look around» գիտության փառատոնը

Պոլիտեխնիկում ընթանում է «Look around» գիտության փառատոնը

Ավելի քան երեք հազար մարդ հունիսի 15-ին մասնակցել են «Look around» Գիտության փառատոնին, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է Երևանում՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Փառատոնի կազմակերպիչն էր՝ «Ռոսատոմ» Պետական կորպորացիան և Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Փառատոնի գործընկերներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը և «Mind center» կենտրոնը։ Կրեատիվ գործընկերն է՝ Ատոմային բնագավառի տեղեկատվական կենտրոնը (ԱԲՏԿ)։

«Սա կարևոր միջոցառում է Երևան քաղաքի համար, և մենք ուրախությամբ մասնակցել ենք այդ միջոցառման կազմակերպմանը և տրամադրել ենք համալսարանի հարթակը։ Հենց նման միջոցառումների ընթացքում են ի հայտ գալիս ապագա հանճարները․ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ինժեներներ, ծրագրավորողներ, բազմակողմանի զարգացած անհատներ։ Անձնական փորձից կարող եմ ասել, որ այն երեխաները, որոնք մանկուց հետաքրքրվում են ֆիզիկայով կամ մաթեմատիկայով հետագայում դառնում են մեր լավագույն ուսանողներ։ Հուսով ենք, որ ապագայում Ռոսատոմի հետ դեռ շատ նման կարևոր միջոցառումներ կանցկացնենք», – ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր  Ռուբեն Աղգաշյանը։

Փառատոնին մասնակցել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը, նույն նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀԱԷԿ-ի նախկին տնօրեն Ատոմային էներգետիկայի բնագավառի վետերանների միության նախագահ Սուրեն Ազատյանը և այլ պատասխանատու անձիք։

«Ատոմային էներգետիկան Հայաստանի համար միշտ եղել է, կա ու կլինի այն ողնաշարը, որն ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունը։ Բոլորս հիշում ենք, երբ ատոմակայանի էներգաբլոկները կանգնած էին Հայաստանը ինչպիսի դժվար օրերեր էր ապրում։ Պետք է անենք ամեն ինչ, որպիսզի բացառենք ապագայում նման իրավիճակների կրկնությունը։ Դա նշանակում է, որ երկրին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք զարգացնելու են  գիտությունը, ներառյալ նորարական տեխնոլոգիաները, այդ թվում, ատոմային էներգետիկայի բնագավառում։ Այդ տեսակետից կարևոր է  Հայաստանում նման միջոցառման անցկացումը, քանի որ դպրոցականերն ու ուսանողները կարողանում են ծանոթանալ ժամանակակից  մշակումների հետ, կողմնորոշվել գիտության ոլորտում ապագա մասնագիտության ընտրելու հարցում  և գտնել իրենց տեղը։ Մենք մեծ հույսեր ենք կապում այս երեխաների հետ, քանի որ հենց իրենց ուսերին է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման ապագա խնդիրները», – նշեց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը։

Փառատոնին մասնակցել են ոչ միայն Երևանի, այլև նաև Հայաստանի մարզերի բնակիչները։ Փառատոնը հետաքրքիր էր բոլորին՝ և աշակերտներին, և ուսանողներին։ Այդ օրը մասնակիցները խորասուզվել են գիտության և տեխնոլոգիաների աշխարհ և կարողացել են համադրել ուսուցողական միջոցառումը և զբոսանքը ամբողջ ընտանիքով։ Փառատոնին մասնակցած Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները համոզվել են նաև, թե որքան կարևոր և հետաքրքիր է իրենց ծնողների աշխատանքը։

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են բազմազան զվարճալի և ճանաչողական խաղեր, որոնց միջոցով երեխաները յուրացնում էին նոր գիտելիքներ։ Օրինակ, «Մոլեկուլյար օղականետ» խաղը օգնում էր հասկանալ թե ինչպես են կառուցվում մոլեկուլները, իսկ «Կերպլանկը»՝ ատոմների կառուցվածքը։ Երեխաները իմացել են նաև, թե որտեղ և ինչպես են աշխատում ատոմային էլեկտրակայաները, ինչպես է ընթանում շղթայական ռեակցիան, ինչպես նաև այն, որ ժամանակակից աշխարհում ատոմային տեխնոլոգիաները կիրառվում է ոչ միայն էլեկտրական էներգիա արտադրելու համար։ Նրանց պատմել են, թե իչպես է աշխատում ռենտգեն ապարատը և ինչ դեր են խաղում իզոտոպները բժշկությունում։ Խաղերի և մրցույթների մասնակիցները նշում են, որ դրանք հետաքրքիր էին յուրաքանչյուր փուլում։ «Շատ հետաքրքիր էր, ուզում էի ամեն ինչ փորձել, – նշում է երևանցի դպրոցական Դավիդ Պետրոսյանը։ – Հատկապես հետաքրքիր էր «Կերպլանկը», որը ցույց է տալիս ատոմների կառուցվածքը։ Մենք իմացել ենք նաև, թե ինպես են աշխատում սուպերհամակարգիչները, որոնք կարող են լուծել ցանկացած խնդիր։ Երբ մեծանամ, ուզում եմ այնպիսի խնդիր կազմել, որ ոչ մի համակարգիչ չկաողանա լուծել»։

Հարթակում գործում էր նաև «Аtom skills» մասնագիոտթյունների անիվը, որը շրջելով կարելի էր որոշել ատոմային ոլորտի որև է մասնագիտություն և իմանալ, թե դրա համար ինչ հմտություններ են անհրաժեշտ։ Երեխաներից շատերը  պատմում են, որ փառատոնին մասնակցելուց հետո որոշել են իրենց ապագան կապել ճշգրիտ գիտությունների հետ, և ինչպես նշեց 8-ամյա Անուշ Մարտիրոսյանը, նա արդեն գիտի, որ պետք է լավ ֆիզիկա իմանալ, որը կօգնի հետագայում հասկանալ, թե ամեն ինչը աշխարհում ինչից է բաղկաած։

 

***

Ռոսատոմն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սերտորեն համագործակցում են կրթական ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար իրականացվող միջոցառումները Հայաստանում կրում են պարբերական բնույթ և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։ «Look around» փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ և կունենա շարունակական բնույթ։

Միջոցառման գործընկերներ են հանդես գալիս ՀՀ-ի կրթական կազմակերպությունները, որոնց գլխավոր նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիտությունն ու գիտելիքները։

 

«Look around»-ի գործընկերներն են.

Երևանի «Փոքրիկ Էնշտեյն» գիտության մանկական թանգարանը, որն ինտերակտիվ շփումների միջոցով սեր է արթնացնում երեխաների շրջանում դեպի բնական գիտությունները։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշներն ունեն գործնական և կիրառական նշանակություն թե՚ առօրյա կյանքում, թե՚ գիտության մեջ։ Թանգարանը գործում է ավելի քան 2 տարի և առաջինն է տարածաշրջանում։

«Այբ» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է 2006 թվականին և ՀՀ-ի կրթական ոլորտի փորձագիտական հաստատություններից է։ Հիմնադրամի ծրագրերը յուրահատուկ են, ներառում են ազգային կրթական հարուստ ժառանգություն ու համաշխարհային փորձը։ Հիմնադրամի հիմնական գաղափարը՝ կրթության միջոցով մարդկային կյանքի և ՀՀ-ի ապագայի վերակազամավորումն է։