Պոլիտեխնիկն ամփոփեց ընդունելության առաջին փուլը

Պոլիտեխնիկն ամփոփեց ընդունելության առաջին փուլը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում հունիսի 14-ին, ռեկտոր Ո․ Մարուխյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային և մի շարք ընթացիկ հարցերով:
Օրակարգային առաջին հարցով ՀԱՊՀ Գիտքարտուղար Հ․ Բալաբանյանը հայտնեց Պոլիտեխնիկի մի շարք աշխատակիցների պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ։

Պրոֆեսորի գիտական կոչում ստացավ Արևիկ Սերգեյի Սարգսյանը՝ «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտությամբ, դոցենտի գիտական կոչում ստացան Օվսաննա Աշոտի Զադոյանը՝ «էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, Վարդան Գագիկի Մուսայելյանը՝ «Մեքենաշինություն և մեքենագիտություն» մասնագիտությամբ և Աշոտ Կորյունի Ասլանյանը՝ «Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում» մասնագիտությամբ։

Օրակարգային հաջորդ հարցով՝ «Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության 1-ին փուլի դիմում-հայտերի ընդունման արդյունքների մասին» զեկուցեց ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը։

Ներկայացնելով ընդունելության գործընթացի արդյունքները, Գ, Վարդանյանը նշեց, որ ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովն աշխատել է մայիսի 6-ից, իսկ արդյունքները այսպիսին են՝ Պոլիտեխնիկ է դիմել 1029 դիմորդ:

Գ․ Վարդանյանը նշեց նաև, որ ընդունելության գործընթացը Պոլիտեխնիկում այս տարի տարբերվում է նախորդներից նորարարական լուծումներով:

Ընդունելության կարևոր նորամուծություններից մեկը հերթերի ավտոմատացված համակարգն էր` EarlyOne հավելվածի միջոցով: Վերջինս նախատեսված է առաջին հերթին դիմորդի հանգիստ պայմանների համար, որպեսզի հապճեպության մեջ սխալ ու անցանկալի որոշում չկայացվի: Դիմորդների արձագանքն էլ բավական լավ է եղել՝ հերթեր չկան, կուտակումներ Ընդունող հանձնաժողովի ներսում ևս՝ ինչն էլ թույլ է տալիս ոչ միայն արագ կողմնորոշվել, այլ նաև արագ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Բացի այդ, դիմորդները հավելվածի միջոցով կարող են իրենց իսկ ցանկացած ժամին՝ նախօրոք նշելով, գալ Պոլիտեխնիկ դիմում լրացնելու համար: Վճարումն էլ կարող են կատարել EasyPay վճարային տերմինալի միջոցով: Նորարարության հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:

Նշվեց, որ ըստ օրերի թարմացվել է Պոլիտեխնիկի կայքը, որտեղ ներկայացվում է դիմորդների հոսքի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ օրերի, կրթական ծրագրերում առկա մրցույթի և նույնիսկ մարզերի: Վերջին տվյալներով՝ Պոլիտեխնիկի դիմորդներից 830-ը տղաներ են, 198-ը՝ աղջիկներ։ 189 դիմորդ ունեցել ենք ՀԱՊՀ Ավագ դպրոցից։ «Պատիվ ունեմ» ծրագրով Պոլիտեխնիկ է դիմել 57 դիմորդ։
Դիմորդների քանակով առաջատար մասնագիտությունների ցուցակը գլխավորում է Ծրագրային ճարտարագիտությունը: Մեծ հոսք է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտություններում նույնպես:

Հնչեցին դրական կարծիքներ ընդունելության կազմակերպման, գովազդային արշավի և աշխատանքների ճիշտ կազմակերպման վերաբերյալ։

Ռեկտոր Ո.Մարուխյանը իր խոսքում, շնորհակալություն հայտնեց Ընդունող հանձնաժողովին կատարած աշխատանքի համար և նշեց, որ այն կառույցը, որ այսօր բարեհաջող գործում է 3-րդ մասնաշենքի առաջին հարկում, կայացել և իր տեսքն է ստացել «Յուքոմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանի և Պոլիտեխնիկի շրջանավարտ Հակոբ Հակոբյանի կատարած աջակցության շնորհիվ:

Եղան նաև ընթացիկ հարցեր և հայտարարություններ։

Պրոռեկտոր Կ․ Արզումանյանը հայտնեց, որ Erasmus+ ծրագրի շրջանակներում հեղինակային խմբի կողմից ներկայացված «Էներգետիկական ծրագրերի տնտեսական գնահատում» ուսումնական ձեռնարկը պատրաստ է տպագրվելու Erasmus+ ծրագրի միջոցներով։ Գիտխորհուրդը որոշեց ձեռնարկը երաշխավորել տպագրման։ Առաջարկվեց նաև «Սև մետաղների մետալուրգիա» և «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» դասագրքերը ևս ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարություն լիցենզիա ստանալու համար։

Հաջորդ առաջարկը ներկայացրեց պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը։ Նա նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը Ինժեներական ասոցիացիայի նախագահ Ա․ Սալաթյանի կողմից ստացել է առաջարկ՝ ինժեներական կրթության որակի բարելավման, գործնական հմտությունների և ձիրքերի զարգացման նպատակով Ինժեներական քաղաքի հենքի վրա ձևավորել բազային ամբիոն՝ «էլեկտրոնային սարքեր, չափիչ համակարգեր» ուղղվածությամբ։ Առաջարկն ընդունվեց միաձայն։

Նիստի ավարտին ռեկտոր Ո․ Մարուխյանը ընթերցեց 2019թ․ ՏՏ ոլորտում նախագահի մրցանակի արժանացած ՀԱՊՀ ուսանողների անունները՝ հայտնելով որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին։

010 52 03 45