Պոլիտեխնիկում կանցկացվի Գիտության փառատոն

Պոլիտեխնիկում կանցկացվի Գիտության փառատոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Ռոսատոմ»-ի աջակցությամբ 2019թ․ հունիսի 15-ին կանցկացվի գիտության փառատոն։

Փառատոնին մասնակցելու են հանրապետության 7-12-րդ դասարանների  դպրոցականները։

Համաձայն օրակարգի՝ ժամը 11-ին տեղի է կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքին հարող տարածքում մասնակիցների համար մինչև ժամը 16։30-ը կկազմակերպվեն ինտերակտիվ կրթական աշխատանքներ, թեմատիկ խաղեր և մրցույթներ։

Միջոցառումներին զուգահեռ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում ժամը 12։10-ը մինչև 17։00 ՌԴ համալսարանների և ՀԱՊՀ-ի ներկայացուցիչները կկարդան  ատոմային էներգիայի օգտագործմանն առնչվող հանրամատչելի դասախոսություններ և կցուցադրվեն համապատասխան ֆիլմեր։

8112 | 011710041 | 010520345