Դեպի Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի 25-ամյակ

Դեպի Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի 25-ամյակ

Հունիսի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 17-րդ մասնաշենքի Անդրանիկ Մարգարյանի անվան նիստերի դահլիճում կայացավ Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի 2018/19 ուսումնական տարվա աշխատանքների հաշվետվությունը և Ուսանողական խորհրդի նոր պաշտոնական կայքի www.psc.am շնորհանդեսը, որին ներկա էին Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, պրոռեկտորներ Ռուբեն Աղգաշյանը, Կարեն Արզումանյանը, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը, ամբիոնի վարիչներ և ուսանողներ:

Հաշվետվության ընթացքում Գ.Հարությունյանը մանրամասն անդրադարձավ Ուսանողական կառույցի կատարած բոլոր աշխատանքներին, ակտիվ գործունեությանը և ծրագրերին։  Ներկայացվեց ուսումնական տարվա ընթացքում կատարված հսկայածավալ աշխատանքները: Հաշվետվությունը դրական գնահատվեց բուհի ղեկավարության և ուսանողների կողմից: Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ հաշվետվությունը՝ Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդին վայել հաշվետվություն է: Նրա խոսքով այս փաստով ևս մեկ անգամ ընդգծեց, որ մեր Ուսանողական խորհուրդը գտնվում է իր դիրքերում, այսկերպ շարունակելով Պոլիտեխնիկը դարձնել ուսանողական կենտրոնատեղի:

Ելույթներ ունեցան նաև Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը և Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը, նշելով, որ ականատեսն են եղել Ուսանողական խորհրդի ծավալուն աշխատանքներին և որ ներկայացված հաշվետվությունը արժանի է գովեստի խոսքերի:

Ուսանողները նույնպես դրական գնահատեցին կատարված աշխատանքները, այս կերպ հավանություն տալով հաշվետվությանը:

Հաջորդիվ Ուսանողական խորհրդի նոր պաշտոնական կայքը ( www.psc.am ) ներկայացրեց Պոլիտեխնիկի Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Ջանիկ Սևոյանը: Մինչ կայքին անցնելը, Ջ.Սևոյանը ընգծեց, որ միջոցառման վայրի ընտրությունը պատահական չէ, և այսօր Պոլիտեխնիկի շրջանավարտ, ՀՀ վարչապետ, «Պոլիտեխնիկ» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնող խմբի ղեկավար և Հոգաբարձուների խորհրդի առաջին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձն է, ում անունը կրում է այս դահլիճը: Ապա ներկաները հոտնկայս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Ջ.Սևոյանը խոսելով կայքի ստեղծման աշխատանքների մասին, նշեց, որ այն պատրաստվել է բացառապես Պոլիտեխնիկի ուսանողների կողմից և նվիրված է Ուսանողական խորհրդի 25-ամյակին:

Կայքում զետեղված են Ուսանողական խորհրդի վերաբերյալ նորություններ, հայտարարություններ, հարցազրույցներ, հոդվածներ, ֆիլմեր և նկարներ։ Այն հասանելի է www.psc.am հասցեով:

Միջոացռման ավարտին շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության «Ունիվերսիադա» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնին երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնող ուսանողներին: Շնորհակալագրեր հանձնվեցին նաև պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարած մարդասիրական նախաձեռնությանը, որպես կամավոր դոնոր հանդես եկած ուսանողներին: