Պոլիտեխնիկի պատվիրակը Տամբովի պետական տեխնիկական համալսարանում

Պոլիտեխնիկի պատվիրակը Տամբովի պետական տեխնիկական համալսարանում

Հունիսի 5-6-ը Տամբովի պետական տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Ռուսաստանի տնտեսական անվտանգության սպառնալիքներին հակազդելու ռազմավարությունները» թեմայով 2-րդ համառուսական գիտագործնական ֆորումը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Ֆորումի պաշտոնական հյուրերի կազմում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի վարիչ, տնտ. թ., դոցենտ Սառա Աշոտի Մկրտչյանը: ՀԱՊՀ ներկայացուցիչը ֆորումի լիագումար նիստին հանդես է եկել գիտական զեկուցումով, ինչպես նաև կարդացել է բաց դասախոսություն, որն անցել է ակտիվ քննարկման և հետաքրքիր հարց ու պատասխանի մթնոլորտում: Գիտա-գործնական ֆորումին մասնակցել են նաև ՀԱՊՀ գիտնականներ, ասպիրանտներ, որոնց ներկայացրած հոդվածները կտպագրվեն գիտական էլեկտրոնային հանդեսում և կտրվեն հավաստագրեր:

Արդյունավետ համագործակցության և ակտիվ մասնակցության համար Տամբովի պետական տեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Մ. Կրասնյանսկին շնորհակալական նամակ է հանձնել ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանին:

Ս. Մկրտչյանը նույնպես շնորհակալական նամակներ է ստացել ՏՊՏՀ ռեկտորի և գիտա-նորարարական գործունեության գծով պրոռեկորի կողմից: Առաջարկներ են ստացվել համատեղ գիտական հոդվածներ տպագրելու և փորձի փոխանակման  ուղղություններով:

Հիշեցնենք, որ ՏՊՏՀ ուսանողները և դասախոսները մայիսի 7-15-ը հյուրընկալվել էին ՀԱՊՀ-ում` միջազգային կրթական ծրագրի շրջանակներում:

 

В ТГТУ прошел Всероссийский форум по экономической безопасности http://press.tstu.ru/index.php/item/2755

В ТГТУ прошла открытая лекция преподавателя из Армении http://press.tstu.ru/index.php/item/2756