Պոլիտեխնիկում ամփոփվեց «Ստեղծարար միտք» մեկամյա ծրագիրը

Պոլիտեխնիկում ամփոփվեց «Ստեղծարար միտք» մեկամյա ծրագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվեց 2018թ.-ին մեկնարկած «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիրը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները ծրագիրն իրականացնում են Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլլի (ChangeSchool) հետ համատեղ:

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

Ամփոփելով տարին ծրագրի համակարգող՝ Ամալյա Մխիթարյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում ավելի քան 500 ուսանողներ և դասախոսներ, հնարավորություն են ունեցել զարգացնելու իրեն անգլերեն լեզվի իմացության գիտելիքները դառնալով «LearnEnglishSelect» դասընթացի շահառուներ:

Վերապատրաստում են անցել ավելի քանի 30 դասախոսներ: Ավելի քան 600 ուսանողներ ստացել են ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով «Ստեղծարար ձեռներեցության» դասընթացներին: Ծրագրին մասնակից ուսանողների տարիքային ցենզը եղել է  15-30 միջակայքում, ինչը փաստում է, որ ուսանողներից բացի ներգրավված են եղել ՀԱՊՀ ավագ դպրոցի և քոլեջի աշակերտները:

Ամալյա Մխիթարյանի խոսքով՝ անկախ ընտրած ոլորտից՝ տեխնիկական, թե հումանիտար, կարևոր է, որ յուրաքանչյուր ուսանող ունենա նաև ձեռնարկատիրական հմտություններ և դրանք կիրառելու կարողություն:

Պոլիտեխնիկն այս ծրագրով ստեղծել է ևս մեկ հնարավորություն իր ուսանողների համար ստանալ արդի որակյալ կրթություն:

Միջոցառումը ամփոփվեց «Big Idea Challenge» մրցույթին ՀԱՊՀ-ի կողմից մասնակցող տեղային մրցույթի հաղթող ճանաչված 10 տեսահոլովակների հայտարարմամբ: