Ծրագրի մասին
Ծրագրի անվանում՝ Երկու փուլային նորարական ծրագրի մշակում միկրոէլեկտրոնիկայի ճարտարագիտության ոլորտում – DOCMEN
Հապավում՝ DOCMEN Erasmus+ նախագիծ
Դիմումի համար՝ 561627-EPP- 1-2015-1-PLEPPKA2- CBHE-JP
Տևողություն՝ 36 ամիս (2015-2018)
Համակարգող՝ Կրակովի տեխնոլոգիական համալսարան (Լեհաստան)
Ծրագրի կայքը՝ http://www.docmen-project.pl/
Ծրագրի նպատակներ
DOCMEN Նախագիծն ուղղված է բարձրագույն կրթությունում միկրոէլեկտրոնիկայի արդիականացմանն ու միջազգայնացմանը` նորարական երկու ծրագրերի միջոցով, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտի զարգացումներին և շուկայական պահանջներին: Նախագծի հիմնական երկու նպատակներին են`
- Զարգացնել նորարարական ակադեմիական միջավայր միկրո-նանոէլեկտրոնիկա առարկայական ծրագրերի համար,
- Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններին մոտեցնել աշխատաշուկային:
Այս ձգտումներն ընդգծում են հավասարակշռության հասնելու անհրաժեշտությունը կրթական համակարգում` այն ինչ առաջարկվում է, և աշխատաշուկայում` այն ինչ անհրաժեշտ է ոլորտում: