Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզում նշվում է մեծ սիրով և ուրախությամբ։
ՀԱՊՀ մանկապարտեզը միակն է Հայաստանում, որը կից է համալսարանին։ Այն մշտապես գտնվում է ուսանողության ուշադրության կենտրոնում։
Մայիսի 31-ին, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, պոլիտեխնիկցիները այցելեցին մանկապարտեզ՝ շնորհավորելու փոքրիկներին։ Մանկապարտեզի ավագ, միջին և կրտսեր տարիքի երեխաները, բակը լցրել էին աշխուժությամբ ու գույների գեղեցկությամբ։ Նրանց համար մեծ ուրախություն էր պոլիտեխնիկցիների այցը մանկապարտեզ։
ՀԱՊՀ ՈւԽ նախագահ Գ․ Հարությունյանի գլխավորությամբ պոլիտեխնիկցիները նվերներ հանձնեցին մանկապարտեզի բոլոր սաներին և ուրախ ժամանակ անկացրեցին փոքրիկների հետ։
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում անհոգ ու խաղաղ մանկություն, առողջություն, ուրախություն, ժպիտներ։ Թող յուրաքանչյուր օր տոն լինի մեր սիրելի փոքրիների համար։