Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը պարգևատրվեց ՀԱՊՀ Վաստակագրով

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը պարգևատրվեց ՀԱՊՀ Վաստակագրով

ՀԱՊՀ ռեկտորատի մայիսի 14-ի նիստում, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ռեկտորատի անդամներին հայտնեց, որ Ավագ դպրոցի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Առաքելյանը երկարամյա, անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է ՀԱՊՀ վաստակագրով:

Հանձնելով վաստակագիրը Ա․ Առաքելյանին՝ ռեկտորը կրկին շնորհավորեց նրան և մաղթեց նպատակների և ուրվագծերի իրականացում։  Ո․ Մարուխյանը Ա․ Առաքելյանին հորդորեց, որ չմոռանա հարազատ կրթօջախը և կապը Պոլիտեխնիկական համալսարանի հետ միշտ պահպանի:

Ա․ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իր նկատմամբ ցուցաբերած հարգանքի ու գնահատումի համար։

Այնուհետև ռեկտոր Ո․ Մարուխյանը ներկայացրեց ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դպրոցի Բնագիտական առարկաների մեթոդական միավորման նախագահ, Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ալֆրեդ Պետրոսյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Ապա ռեկտորատն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: