Ալկոհոլի դետեկտորը [Պոլիտեխնիկցի աշակերտների նորարարությունները]

Ալկոհոլի դետեկտորը [Պոլիտեխնիկցի աշակերտների նորարարությունները]

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները մեծապես նպաստում են նորարարական և ձեռնարկատիրական բաղադրիչների զարգացմանը բուհի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ստեղծում բաց հարթակ համալսարանական նորարարական գաղափարների խթանման և առևտրայնացման համար: Վերոնշյալի փայլուն օրինակներից է Պոլիտեխնիկի Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողներ Լյուսի Գրիգորյանի և Լևոն Կնյազյանի նախագծած «Ալկոհոլի դետեկտորը»: Լյուսին և Լևոնը մի քանի ամիս նախագծեցին, ծրագրավորեցին, մշակեցին,  և սարքն արդեն պատրաստ է:  «Նպատակն է նվազեցնել վթարների և դժբախտ պատահարների քանակը: Իմ կարծիքով՝ այն առաջին հերթին պետք է տեղադրվի երթուղային տաքսիներում և, առհասարակ, ցանկացած տիպի հասարակական տրանսպորտում» – նշում է Լյուսին:

Դետեկտորը զգայուն է վարորդի արտաշնչած էթանոլի մոլեկուլների նկատմամբ, այն թույլ չի տալիս հարբած մարդուն վարել մեքենա: Եթե սարքը տեղադրվի մեքենաներում, հարբած վարորդների պատճառով տեղի ունեցող վթարների թիվը կտրուկ կնվազի: «Սարքի վրա MT3 դետեկտոր է տեղադրված, որը ֆիքսում է 1 լիտր արտաշնչած օդում ալկոհոլի քանակությունը: Երբ օդում ալկոհոլի քանակը գերազանցում է թույլատրելի արժեքը, մեքենան կանգ է առնում՝ չթողնելով հարբած վարորդին վարել մեքենան» – նշում է Լևոնը:

Իսկ եթե վարորդը հարբած չէ, բայց ալկոհոլ է օգտագործել, օրինակ՝ մեկ բաժակ գարեջուր, այս դեպքում սարքը սահմանափակում է թույլատրելի արագությունը մինչև 60 կմ/ժամ: Մինչև 03 արժեքը վարորդը կարող է վարել մեքենան, բայց 03-ից 05 արժեքի դեպքում սարքը սահմանափակում է մեքենայի արագությունը՝ ենթադրենք 60 կմ/ժամ: Երիտասարդները սարքը ներկայացրել են մի շարք մրցույթների: Հետաքրքրվողներ եղել են՝ անգամ միջազգային ընկերություններից: Լյուսին ու Լևոնը չեն համբերում, թե երբ են դետեկտորի նախատիպը իրական սարքի վերածելու և տեղադրելու առաջին մեքենայում: Նույն սկզբունքով երիտասարդները պատրաստվում են ապագայում ստեղծել ծխախոտի ծխի նկատմամբ զգայուն սենսորներ ու այսպես շարունակ:

8112 | 011710041 | 010520345