Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մայիսի 10-ին տեղի ունեցավ հանդիպում Synergy տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ուսանողներին ներկայացվեց կազմակերպության կողմից իրականացվող ամառային դպրոցների, դասընթացների և նորարարական գաղափարների մրցույթների մանրամասները: Ուսանողները հնարավորություն ստացան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: