Ոստանիկ Մարուխյանը Արցախի Հանրապետությունում ներկա է գտնվել տոնական միջոցառումներին

Ոստանիկ Մարուխյանը Արցախի Հանրապետությունում ներկա է գտնվել տոնական միջոցառումներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին, որոնցով հարգանքի տուրք է մատուցվում ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս։

Քայլերթով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքացիները շարժվեցին դեպի հուշահամալիր: Այնտեղ ծաղիկներ խոնարհեցին, ծաղկեպսակ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում, Արցախի պատերազմում զոհվածների հիշատակին:

010 52 03 45