Պոլիտեխնիկական համալսարան է ժամանել Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությունը

Պոլիտեխնիկական համալսարան է ժամանել Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությունը

Մայիսի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը և Ուսանողական Խորհուրդը հյուրընկալեցին Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությանը:

Տամբովի պետական տեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսել է 2016 թվականի դեկտեմբերից: Համագործակցության շրջանակներում կնքվել է պայմանագիր բուհերի ռեկտորների միջև:

Այժմ երկու բուհերն էլ մասնակցում են «ERASMUS+» և «MARUEEB»` էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրի նախագծին:

Նախագծի նպատակն է հիմնել և զարգացնել նոր մագիստրոսական ծրագիր՝ «Շրջակա միջավայրի պահպանություն և էներգաարդյունավետ շենքեր» ուղղվածությամբ, Ռուսաստանի և Հայաստանի երկու համալսարաններում, ինչպես նաև առնչություն ունեցող հավելյալ երկու ռուսական համալսարաններում՝ ուսանողակենտրոն և արդյունքի վրա հիմնված ուսումնառության մոտեցմամբ, ինչպես նաև կենտրոնացնել դասավանդումը նոր մեթոդների վրա:

Հանդիպման ժամանակ ՌԴ-ից ժամանած ուսանողները քննարկման արդյունքում ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Քննարկման ավարտին ուսանողները մասնակցեցին հետաքրքիր և բովանդակային դասախոսության` «Շրջակա միջավայրի պահպանություն և էներգաարդյունավետ շենքեր» թեմայով:

Առաջիկա օրերին հյուրերի հետ կունենան ճանաչողական հանդիպումներ և մասնագիտական թեմաներով դասախոսություններ։

8112 | 011710041 | 010520345