Մայիսյան տոները Պոլիտեխնիկում

Մայիսյան տոները Պոլիտեխնիկում

Գեղեցիկ ավանդույթ է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շուքով նշելու Հաղթանակի օրը և մեծարելու Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի պոլիտեխնիկցի մասնակիցներին։

Այս տարի մայիսի 8-ին Հայրենական պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված պոլիտեխնիկցիների հուշարձանների մոտ տեղի ունեցավ համալսարանի ղեկավարության, աշխատակիցների և ուսանողության հանդիպումը պատերազմի պոլիտեխնիկցի մասնակիցներ, Հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Համլետ Գևորգյանի, Ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս Հակոբ Դաշյանի, Անվտանգության տեսուչ Հեկտոր Բաղյանի հետ։

«Իմ խորին համոզմամբ, հաղթանակի խորհուրդը, գինն ու արժեքը հասկանալու համար, նախ պետք է շատ լավ տիրապետենք մեր պատմությանը: Ազգային արժեքներին, այսօր ավելի խորը պետք է մատուցվեն ուսանողությանը և երիտասարդներին։»,-նշեց Հ. Գևորգյանը։

«Պոլիտեխնիկցիները լավ գիտեն հաղթանակի գինը, քանի որ հանուն հաղթանակի նրանցից շատերը կամավոր իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։ Գիտակցված մահով ռազմադաշտում ընկան կյանքի սիրով լի բազում երիտասարդ պոլիտեխնիկցիներ, մինչդեռ նրանք կարող էին շատ բան արարել կրթության և գիտության բնագավառում»- նշեց Հ. Դաշյանը։

Հեկտոր Բաղյանն էլ խոսեց քառօրյա պատերազմի մասին, նշելով, որ այդ օրերին կրկին համախմբվեց ողջ հայ ժողովուրդը։ «Երեք տասնամյակ անց էլ, մենք` պոլիտեխնիկցիներս ապացուցեցինք, որ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենքը, փառք ու պատիվ բոլոր նահատակվածներին, փառք ու պատիվ նաև քառօրյա պատերազմի հերոսներ, պոլիտեխնիկցիներ Կարեն Ներսիսյանին և Արամ Աբրահամյանին։»,-նշեց Հ.Բաղյանը։

Ծաղկեպսակներ դրվեցին զոհված պոլիտեխնիկցիների հուշարձաններին և մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտերում ընկածների հիշատակը։

 

* * *

1945թ․ մայիսին ավարտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը, և մայիսի 9-ը դարձավ ֆաշիզմի դեմ մղված պայքարի Հաղթանակի օր։ Մեծ հայրենականից գրեթե կես դար անց մայիսի 9-ը մեզ համար դարձավ կրկնակի տոն՝ հավաստելով, որ հերոս հայրերին փոխարինում են հերոս որդիները: 1992-ի մայիսի 9-ի օրհնված լուսաբացին ազատագրվեց Շուշին:

010 52 03 45