Բարձրացվել է Պոլիտեխնիկի աշխատակիցների աշխատավարձերը

Բարձրացվել է Պոլիտեխնիկի աշխատակիցների աշխատավարձերը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրում 2018թ-ի նոյեմբերի մեկից 10%-ով բարձրացվել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի ժամային դրույքաչափերը բարձրագույն և հետբուհական կրթության մասով և 20%-ով՝ միջին մասնագիտական կրթության մասով, ինչի արդյունքում Համալսարանը լրացուցիչ կծախսի տարեկան 120մլն դրամ: 2019 թ-ի ապրիլի 1-ից 10%-ով բարձրացվել է ուսումնաօժանդակ, սպասարկող և վարչական անձնակազմի աշխատավարձերը, որը լրացուցիչ ծախս է առաջացնում տարեկան 20 մլն դրամի չափով: