Պոլիտեխնիկում կայացավ «Ճառագայթման հայտնաբերման և հետաքննության մեթոդներ» խորագրով սեմինարը

Պոլիտեխնիկում կայացավ «Ճառագայթման հայտնաբերման և հետաքննության մեթոդներ» խորագրով սեմինարը

Ապրիլի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի 2431 լսարանում տեղի ունեցավ «Ճառագայթման հայտնաբերման և հետաքննության մեթոդներ» խորագրով հնգօրյա միջազգային վարժանքների հանդիսավոր բացումը։

Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Միջազգային սեմինարի նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և միասին գտնել դրանց լուծումների հնարավոր տարբերակները, իրազեկել ժամանակակից մարտահրավերների մասին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը և մասնագիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը:

Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Պոլիտեխնիկից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ մաքսային ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից, ԱՄՆ Հետաքննությունների ազգային բյուրոյից։

Հյուրերին և գործընկերներին ողջունեց ՀԱՊՀ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը՝ մաղթելով բովանդակալից աշխատանքային օրեր և արդյունավետ քննարկումներ։

Ելույթ ունեցավ նաև ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչ Ալինա Սմիսլովան, նշելով որ իր համագործակցությունը Հայաստանի և Պոլիտեխնիկական համալսարանի հետ սկսվել է դեռևս 2006 թվականից և այս հանդիպումը հերթականն է։ Նա համոզվածություն հայտնեց, որ բոլորը իրարից սովորելու շատ բան ունեն։

Սեմինարը ավարտվեց ապրիլի 12-ին։