Ցանցային ադմինիստրատոր

Ցանցային ադմինիստրատոր

ՑԱՆՑԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ՀԱՍՏԻՔ «ՀԱՅԹԵՔ ՍԸԼՅՈՒՇԸՆՍ» ՍՊԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Հայթեք Սըլյուշընս» ՍՊԸ ընկերությունը փնտրում է ցանցային ադմինիստրատորի, ով կկարողանա աջակցել կազմակերպության գործունեության տեխնիկական ապահովմանը։
Մենք փնտրում ենք անձի, ով կկարողանա ակտիվորեն ներգրավվել թիմային աշխատանքում։ Թեկնածուն պետք է կարողանա իրականացնել տարբեր նախագծեր միևնույն ժամանակ՝ սահմանված ժամկետներում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Ապահովել Ընկերության ՏՏ խնդիրների լուծումը, ինֆորմացիոն հոսքերի վերահսկողությունը:
– Իրականացնել տեխնիկական ընթացիկ խնդիրների լուծում, ծրագրային ապահովում:
– Իրականացնել նամակագրությունների սերվերի արձանագրությունների ուսումնասիրություն:
– Իրականացննել օպերացիոն համակարգերի և ծրագրային սահմանափակումների վերահսկողություն:
– Ապահովել ցանցի անխափան աշխատանքը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

– Ցանցերի և համակարգերի կառավարման գերազանց իմացություն՝ Linux CentOS:
– Firewall անվտանգության լավ իմացություն (SonicWALL), (load balancing and reverse proxy,
VPN and QoS):
– Սերվեր վիրտուալացման գերազանց իմացություն՝ Vmware:
– Apache, FTP և mail servers՝ Zimbra լավ իմացություն:
– MySQL դատաբազայի (MariaDB Galera Cluster) լավ իմացություն:
– VoIP Asterisk լավ իմացություն:
– Snort սերվերների IDS Anti Intrusion համակարգի լավ իմացություն:
– ELK սերվերների և Icinga գործընթացների մոնիտորինգային համակարգի լավ իմացություն:
– Veeambackup և Bacula ծրագրերի իմացություն:
– Ldap սերվերների (Open Ldap and OpenDJ) իմացություն:
– Zabbix and Nagios մոնիտորինգային համակարգերի իմացություն:
– Աշխատանքային փորձը պարտադիր է:
– Անգլերեն լեզվի լավ իմացություն:
– Մոտիվացված, անկախ, լուրջ անձ, ով հեշտորեն կներգրավվի թիմային աշխատանքում:
– Կազմակերպչական ունակություններ:
– Իր գիտելինքերը թիմակիցների հետ կիսելու և նրանցից նոր գիտելիքներ ստանալու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը/CV ուղարկել [email protected] էլ-hասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 29/05/2019: