Պոլիտեխնիկցի Հեկտոր Բաղյանը արժանացել է «Հայրենիքի պաշտպան» մեդալի

Պոլիտեխնիկցի Հեկտոր Բաղյանը արժանացել է «Հայրենիքի պաշտպան» մեդալի

Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության համար հիշարժան էր: Միության անդամները նշում էին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

Հանդիսությանը ներկա էին երկրապահ կամավորականների միության անդամները, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, հյուրեր:

Այս առիթով Արաբկիր համայնքի ԵԿՄ հրամանատար Հակոբ Հակոբյանը մեդալներ հանձնեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մի խումբ մասնակիցների: Մասնակիցների մեջ էր նաև Պոլիտեխնիկի անվտանգության ծառայության տեսուչ Հեկտոր Բաղյանը: Նա մասնակցել է Թալիշի պաշտպանությանը, եղել առաջնագծում, որի համար արժանացել է «Հայրենիքի պաշտպան» մեդալի:

Շնորհավորւմ ենք Հեկտոր Բաղյանին բարձր պարգևի արժանանալու առթիվ, մաղթում նորանոր հաղթանակներ և ամենայն բարիք: