Նորարարական բիզնես գաղափարների մրցույթ

Նորարարական բիզնես գաղափարների մրցույթ

Նորարարական բիզնես գաղափարների մրցույթի

մասնակցության հրավեր

https://innocens.webs.upv.es

ՀԱՊՀ-ի կողմից ERASMUS+ «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» ծրագրի շրջանակներում հայտարարվում է “Նորարարական  բիզնես գաղափարի” մրցույթ:

«Նորարարական  բիզնես գաղափարի» մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել InnoCNES նախագծի մասնակից չորս երկների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահառու հանդիսացող համալսարանների՝

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ),
  • Վրաստանի տեխնիկական համալսարան (ՎՏՀ),
  • Բաթումիի համալսարան(ԲՀ),
  • Բելառուսի պետական համալսարան (ԲՊՀ),
  • Բրեստի պետական տեխնիկական համալսարան (ԲՊՏՀ),
  • Ալմաթայի էներգետիկայի և կապի համալսարան (ԱԷԿՀ),
  • Տարազի պետական համալսարան (ՏՊՀ)

ուսանողները:​

Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սույն թվականի ապրիլի 30-ը: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել երեք ուսանողներից բաղկացած այն թիմերը, որոնցից առնվազն մեկ անդամը հանդիսանում է ՀԱՊՀ ուսանող:

Լրացված հայտը (Հավելված 1) պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մրցույթին հայտարարագրված բիզնես գաղափարների գնահատումը կիրականացվի հաշվի առնելով ներկայացված գաղափարի արդիականությունը, կոմերցիոն ներուժը, սոցիալական ազդեցությունը, բիզնես պլանի որակը և ներկայացման ձևը:

Ներկայացված 10 լավագույն գաղափարները հնարավորություն կստանան մասնակցելու ՀԱՊՀ-ի կողմից կազմակերպվող տեղային մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա սույն թվականի մայիս ամսին: Տեղային եզրափակիչ փուլի հաղթող թիմը կստանա մինչև 2500 Եվրո մրցանակ (ֆինանսավորում)՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքում InnoCENS մասնակից երկրների միջև կայանալիք եզրափակիչ մրցույթին մասնակցելու համար:

Տեղային եզրափակիչ փուլի արդյունքներում հաղթող ճանաչված թիմը պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 13-ը ներկայացնի ավարտուն բիզնես նախագիծ:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 13-ին` Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Եզրափակիչ փուլի հաղթողը հրավեր կստանա մասնակցելու InnoCENS նախագծի եզրափակիչ կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին Ղազախստանի Աստանա քաղաքում:

Մրցույթի մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ https://innocens.webs.upv.es/ կայքում:

Հարցերի դեպքում զանգահարել 010566375 հեռախոսահամարով: